Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

14:26, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: 


© 2009 ARMENPRESS.am