Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
18:32, 2 Օգոստոս, 2021ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում կփոխարինի Սուրեն Պապիկյանին, որը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
© 2009 ARMENPRESS.am