Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18:37, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լիլիթ Մակունցի կենսագրականն՝ այստեղ:


© 2009 ARMENPRESS.am