Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

13:02, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, օգոստոսի 3-ին տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք անբասիր կկատարեն իրենց պարտականությունները:


© 2009 ARMENPRESS.am