Վահագն Օհանյանը ազատվել է ԱԻՆ գլխավոր քարտուղարի, իսկ Սուրեն Ղամբարյանը` վարչապետի օգնականի պաշտոնից

13:38, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Օհանյանին արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Սուրեն Ղամբարյանը ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am