Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատել են ծանր արատ ունեցող երեխային

12:24, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բնածին ծանր արատով բուժում ստացող երեխա է վիրահատվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են հիվանդանոցից:

«Համալսարանական հիվանդանոցում կատարվել է շատ բարդ վիրահատություն՝ ստամոքսի և բարակ աղու ախիճ հատվածի շրջանցող բերանակցում, որի արդյունքում վերականգնվել է ստամոքս-աղիքային անցանելիությունը։ Նորածնի մոտ ախտորոշվել էր որովայնի խոռոչի ներքին օրգանների «հայելային» դասավորվածություն (Situs inversus abdominalis)»,- նշում են բուժհաստատությունից և հավելում, որ փոքրիկի մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով։

Կենտրոնից հայտնում են, որ ստամոքսը գտնվում էր աջից (նորմալը՝ ձախից), իսկ տասներկումատնյա աղիքը ներկայացված էր կարճ խողովակի տեսքով։ Առկա խնդիրները երեխայի մոտ առաջացրել էին աղիների բնածին անանցանելիություն։


© 2009 ARMENPRESS.am