Փաշինյանը նշանակել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նոր տեղակալ և պաշտոնից ազատել ՄՍԾ գլխավոր քարտուղարին

21:16, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Հայաստանի էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից, Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հարություն Գևորգյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։


© 2009 ARMENPRESS.am