Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը

21:39, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում բողոքարկել է արդարադատության նախարարության որոշումը՝ իր հարկային հայտարարագրերը Կոնգրեսին տալու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են նախկին նախագահի փաստաբանները:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը պետք է Թրամփի հարկային հայտարարագրերը փոխանցի Կոնգրեսին: Թրամփի փաստաբանները դեմ են այս որոշմանը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կողմից իրավախախտման որևէ հատկանիշ չկա:


© 2009 ARMENPRESS.am