Մենք անում ենք ամեն ինչ կրկին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

15:15, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քայլեր է ձեռնարկում Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև մի քանի այլ համալսարաններում Հոգաբարձուների խորհուրդների ձևավորման ուղղությամբ:

«ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի ընտրությունը անց է կացնելու Հոգաբարձուների խորհուրդը, սակայն այն ներկայում գոյություն չունի: Այս պահից սկսած, մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանելու այդ ուղղությամբ, որպեսզի ժամ առաջ ձևավորվի այդ խորհուրդը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ ՀՀ մի քանի այլ բուհերում էլ չկան Հոգաբարձուների խորհուրդներ, և դրանք էլ շուտով կձևավորվեն:

Նրա խոսքով՝ գործընթացը մի փոքր ձգձգվում է, սակայն այդ ամենը ԿԳՄՍ նախարարության հետ կապ չունի:

 


© 2009 ARMENPRESS.am