Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից

23:13, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից, ինչի պատճառեն դարձել Լա լիգայի կանոնները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում «Բարսելոնա»-ի պաշտոնական էջից։

«Չնայած «Բարսելոնա»-ի և Լիոնել Մեսսիի միջև համաձայնությանը և երկու կողմերի միջև այսօր նոր պայմանագիր կնքելու ակնհայտ մտադրությանը, դա չի կարող տեղի ունենալ ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով (իսպանական լիգայի կանոններ):

Այս իրավիճակի պատճառով Մեսսին չի մնա «Բարսելոնա»-ում։ Երկու կողմերն էլ խորապես ցավում են, որ ֆուտբոլիստի և ակումբի ցանկությունները, ի վերջո, չեն կատարվի»- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

«Բարսելոնա»-ն սրտանց շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթել նրան ամենայն բարիք ապագայում իր անձնական և մասնագիտական կյանքում:

Մեսսին «Բարսելոնա»-ում իր կարիերան սկսել է 2004-ին։


© 2009 ARMENPRESS.am