Virgin Galactic-ը հայտարարել Է տիեզերական չվերթների տոմսերի վաճառքի մասին

11:06, 6 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Virgin Galactic ընկերությունն սկսում Է տոմսեր վաճառել «տիեզերական զբոսաշրջիկներին». մեկ տեղի գինը մեկնարկում Է 450 հազար դոլարից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության հայտարարության մեջ ասվում Է «տիեզերագնացության մասնավոր շուկայում» գնորդների համար երեք տարբերակների մասին. բացի մեկ տեղից, ընկերությունն առաջարկում Է «ընտանեկան փաթեթ» կամ չվերթի ամբողջական հետգնման հնարավորություն: Unity տիեզերանավի հաջորդ թռիչքը պլանավորված Է սեպտեմբերի վերջին, այդ առաքելության համար վճարել Է Իտալիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ): Virgin Galactic-ը հուլիսի 11-ին հաջողությամբ իրականացրել Է իր Unity տիեզերանավի արձակումը՝ չորս մարդուց բաղկացած անձնակազմով, որը գլխավորել Է ընկերության սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը:

Կրիչ ինքնաթիռից առանձնանալուց հետո Unity-ն ինքնուրույն բարձրացել Է ավելի քան 80 կիլոմետր, որտեղ անձնակազմը մի քանի րոպե կարողացել Է զգալ անկշռությունը: Դրանից հետո ապարատը ձեռնամուխ Է եղել իջնելուն եւ շուտով վայրԷջք Է կատարել ամերիկյան Նյու Մեխիկո նահանգում գտնվող մասնավոր տիեզերակայանի տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am