Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել է ականի պայթյունից

15:54, 6 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում վիրավորում է ստացել ականի պայթյունի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում: Գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիմուսա օղլու Ալիևը ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:


© 2009 ARMENPRESS.am