Perseverance մարսագնացին չի հաջողվել Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել

11:23, 7 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Perseverance մարսագնացին չի հաջողվել առաջին փորձից Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NASA-ն:

«Տվյալները, որոնք Երկիր է ուղարկել Perseverance մարսագնացը նմուշների հավաքման առաջին փորձից հետո, ցույց են տվել, որ գործողության ընթացքում նյութեր չեն հավաքվել»,- ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ:

NASA-ում կարծում են, որ անհաջողության պատճառը հորատման աշխատանքների ժամանակ գրունտի տեղաշարժն է եղել, այլ ոչ թե տեխնիկական անսարքությունը:

Առաջիկա օրերին մասնագետները փորձելու են ուսումնասիրել եղած տվյալները և լրացուցիչ դիագնոստիկա անցկացնել:

Perseverance-ը Մարսի վրա վայրէջք էր կատարել շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021 թվականի փետրվարի 18-ին:


© 2009 ARMENPRESS.am