Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են

13:49, 7 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օդանավակայանի տարածքից մարդկանց տարհանում է իրականացվում:

«Աշխատանքներն ընթանում են բնականոն կերպով: Տարհանում չի իրականացվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Շերեմետևոյից տարհանում են ուղևորներին ու աշխատող անձնակազմին:


© 2009 ARMENPRESS.am