Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք

11:19, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացել է 191 քաղաքացի, գրանցվել է  մահվան 3 դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 4 հազար 458 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 1 396 508 :

Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 232 297   դեպք, որոնցից 221 407-ը` առողջացած, 4 653-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 5110 բուժառու:


© 2009 ARMENPRESS.am