Ադրբեջանն Արցախում ԱԹՍ-ներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

10:56, 11 Օգոստոս, 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: 
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

© 2009 ARMENPRESS.am