ՔՊ-ն տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին

18:07, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահե Ղալումյանի կենսագրությունը ներկայացրեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:


© 2009 ARMENPRESS.am