Ռուսաստանի ՊՆ ղեկավարն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր

20:40, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել են ռազմավարական կայունության հարցերով երկկողմ խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև հարցեր, որոնք առնչվում են համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգությանը»,- հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:

Պենտագոնից էլ տեղեկացրել են, որ Շոյգուն և Օսթինը քննարկել են հնարավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը:


© 2009 ARMENPRESS.am