Արցախի և Հարավային Օսիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր

11:34, 12 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել  Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։

© 2009 ARMENPRESS.am