Անկարայում թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերը

15:11, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ից սկսած թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերն ու աշխատատեղերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սիրիացի փախստականների վրա հարձակման տարբեր տեսանյութեր են հայտնվել թուրքական սոցցանցային տիրույթում։

Թուրքերի խմբերի կողմից սիրիացի փախստականներին թիրախավորելու համար առիթ է հանդիսացել օգոստոսի 10-ին սիրիացի և թուրք երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որի ժամանակ երկու սիրիացի փախստականներ դանակահարել են թուրք երիտասարդի, որը մահացել է։

Ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։


© 2009 ARMENPRESS.am