Ժիրայր Պողոսյանը ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

17:58, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նախագահի կայքէջից:

Ժիրայր Պողոսյանը 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսից:


© 2009 ARMENPRESS.am