Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

20:29, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սևծովյան ափի Քասթամոնու և Սինոպ նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Ավելի վաղ, գերատեսչությունը հայտնել էր 27 զոհի մասին։

Նշվում է, որ տարերային աղետի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել  է ավելի քան 1700 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։


© 2009 ARMENPRESS.am