Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 5579 մարդ

14:07, 14 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում օգոստոսի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5579 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 477 հազար 264 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1867 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 50 մարդ, ընդհանուր մահերի թիվը 6371 է:


© 2009 ARMENPRESS.am