Բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի առաջնության ենթախմբում երրորդն է

20:01, 14 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականնավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարի վերջին խաղումՀայաստանի հավաքականը 51-50 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 17 միավոր: Նանաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում: 
E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ևՄալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 4 միավորով գրավեց երրորդ տեղը։

 

 


© 2009 ARMENPRESS.am