Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի հանդիպումները  

12:34, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 18-21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։

Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների թվում են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը, իսկ Սլովենիայում տեղի ունեցող հանդիպումները կսպասարկեն դարձյալ Հայաստանի ներկայացուցիչներ Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը։


© 2009 ARMENPRESS.am