Ռուսական ավիաընկերությունները մինչեւ 2035 թվականը 63 տոկոսով կավելացնեն ուղեւորահոսքը

22:05, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ավիաընկերությունները մինչև 2035 թվականը 2019 թվականի համեմատությամբ կավելացնեն ուղևորահոսքը 63 տոկոսով՝ մինչև 209 մլն ուղևոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նպատակը նշված է  մինչև 2030 թվականը ՌԴ տրանսպորտային ռազմավարության նախագծում:

«Ռուսական ավիաընկերությունների կողմից ուղևորների փոխադրումների ծավալը կաճի 3,1տոկոսով՝ տարեկան միջին տեմպերով, և 2035 թվականին 63 տոկոսով կավելանա 2019 թվականի համեմատությամբ ՝ 128,1-ից մինչև 209 մլն ուղևոր», - ասվում է ռազմավարության նախագծում:


© 2009 ARMENPRESS.am