Սահակ Բ պատրիարքի վիրահատությունը հաջող է անցել

11:24, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատիվ Տեր Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրը ենթարկվել է վիրաբուժական միջամտության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրի ստամոքսի վիրահատությունը անցել է հաջող:

«Սրբազան Հոր կյանքին վտանգ չի սպառնում: Նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Կարճատև ապաքինման շրջանից հետո Սահակ Բ պատրիարքը կստանձնի իր պաշտոնը»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am