Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 5 մասնակից

11:33, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունում կունենա 5 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանից ներկայացված կլինեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին:


© 2009 ARMENPRESS.am