Թուրքիան Իրաքում հերթական օդային հարվածներն է հասցրել քրդերի դիրքերին  

12:44, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի զինված ուժերը հերթական օդային հարվածն են հասցրել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջարում, տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ուղղությամբ։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Թուրքական ԶՈւ գործողությունների հետևանքով զոհվել է PKK-ի 10 զինյալ։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիան պարտավոր է հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը և վերջ տալ նման գործողություններին:

 


© 2009 ARMENPRESS.am