Արցախի համար միակ ընդունելի տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումն է. Արցախի ԱԺ նախագահ

13:10, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին:

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է  ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», - շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր: 

 

 


© 2009 ARMENPRESS.am