Թուրքիայում աֆղան փախստականների թիվը 300 հազար է. Էրդողան

22:07, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

 

Էրդողանը նշել է, որ տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող թվերը կեղծ են, և Թուրքիայում այս պահի դրությամբ գտնվում է 300 հազար աֆղան փախստական։

 

Էրդողանը նաև վերահաստատել է Աֆղանստանում նոր կառավարություն ձևավորող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության թուրքական կողմի պատրաստակամությունը։

 


© 2009 ARMENPRESS.am