Աֆղանստանից Թուրքիա է վերադարձել 1 061 Թուրքիայի քաղաքացի

15:40, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական ուժերն Աֆղանստանից մինչ այս պահը տարհանել են 1 061 Թուրքիայի քաղաքացու։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Այս պահի դրությամբ մենք Աֆղանստանից տարհանել ենք ընդհանուր առմամբ 1 404 մարդու, որոնցից 1061-ը Թուրքիայի քաղաքացիներ են,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Աֆղանստանից վերադառնալ է ցանկանում Թուրքիայի ևս 200 քաղաքացի։


© 2009 ARMENPRESS.am