«Նոր Ալիք 2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը

11:03, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ավարտվել է «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող երգիչ Սարո Գևորգյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը մրցութային 3 օրերին էլ աչքի է ընկել բարձր կատարողականությամբ; Վերջին՝ երրորդ օրը, Սարո Գևորգյանը պրեմիերայով հանդես եկավ՝ կատարելով հատուկ իր համար գրված երգը: Երգի հեղինակը Դավիթ Բադալյանն է:

Հայաստանի ներկայացուցիչն, ընդհանուր հաշվարկով, հավաքել է 267 միավոր՝ երկրորդ տեղը գրաված մասնակցից առաջ անցնելով 6 միավորով:


© 2009 ARMENPRESS.am