Առաջիկայում կհրապարակվեն կարգավորումները, թե դպրոցներում ով կարող է չպատվաստվել. ԿԳՄՍ փոխնախարար

13:14, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կհրապարակի կարգավորումները ուսուցիչների կամ անձնակազմից այլ անձանց վերաբերյալ, ում հակացուցված է պատվաստվելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ պատվաստումները կամավոր կերպով են իրականացվելու, և որևէ պարտադրանք չկա, սակայն խրախուսվում է:

«Առողջապահության նախարարությունը սահմանել է հատուկ կարգավորումներ, որոնց հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստման համար հակացուցում ունեցող անձանց կամ հղիների դեպքում ինչպես է իրականացվելու ամեն ինչ: Բոլորս գիտենք, որ կան մարդիկ, որոնց համար չի գործելու թեստավորման պահանջը»,- նշեց Անդրեասյանը:

 


© 2009 ARMENPRESS.am