Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունն այժմ ինձ բավարարում է. Կապառոս  

13:25, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով, երկրի ներքին առաջնությունը բավարար է, սակայն պետք է ավելին անել:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունն այժմ ինձ բավարարում է, քանի որ թիմերի ամեն խաղում նվազագույնը հինգ ֆուտբոլիստ տեսնում եմ հավաքականին արժանի: Սակայն այսքանով բավարարվել պետք չէ, պետք է հասնել նրան, որ խաղադաշտում լինեն միայն հայ ֆուտբոլիստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կապառոսը:

Անդրադառնալով տևական դադարից հետո հավաքական հրավիրված Էրիկ Վարդանյանին՝ Կապառոսը, մասնավորապես, ասաց. «Մենք վաղուց ենք հետևում Էրիկին, և պատահական չէ, որ նա հրավիրվել է հավաքական»:

Խոսելով նոր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հրավիրված Իշխան Գելոյանի մասին՝ իսպանացի մասնագետը շեշտեց, որ բոլոր նրանք, ովքեր հրավիրվել են հավաքական, ապագայի համար չեն, ներկայի համար են և ֆուտբոլիստներին ընտրելիս մարզչական շտաբը կենտրոնացել է Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա:


© 2009 ARMENPRESS.am