Առնվազն տարրական դասարանների համար նախատեսվում է գործարկել սննդի ծրագիրը

15:55, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով կիրառվող հակահամաճարակային կանոնների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում սննդի կետից օգտվելու վերաբերյալ փոփոխություններ է նախատեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առնվազն տարրական դասարանների համար նախատեսվում է գործարկել սննդի ծրագիրը:

«Նախորդ տարվա կարգավորմամբ, արդեն իսկ թույլատրված էր ու կար մի սահմանափակում, որ կարող էին իրականացնել ուղղակի վաճառք: Այս սահմանափակումը չէր գործում միայն մասնագիտացված դպրոցներում ու հատուկ դպրոցներում, որտեղ երեխաները կարող են շուրջօրյա կամ երկարաժամկետ գտնվել: Այժմ մենք փոխում ենք այս կարգավորումները, որպեսզի առնվազն տարրական դասարանների համար սննդի ծրագիրը կարողանանք գործարկել»,- նշեց Անդրեասյանը:


© 2009 ARMENPRESS.am