Փաշինյանը հայտնեց պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը

12:12, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am