Թուրքիան հնարավորինս արագ կավարտի Աֆղանստանից իր ռազմական անձնակազմի տարհանումը  

12:18, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ թուրքական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ ավարտի Աֆղանստանից իր ռազմական անձնակազմի տարհանումը։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

«Թուրքիայի զինված ուժերը քրտնաջան աշխատում են՝ առանց էական խնդիրների իրականացնելու տարհանման պլանը՝ չնայած Քաբուլի օդանավակայանի արտակարգ հոսքին և պայմաններին: Զինվորական անձնակազմի տարհանումը շարունակվում է ըստ գործող ծրագրի՝ արտաքին գործերի նախարարության և համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքով»,- նշել է Աքարը։


© 2009 ARMENPRESS.am