Վարդենիս քաղաքում մեկնարկել է Վ․ Համբարձումյան փողոցի մայթի կառուցումը

20:29, 27 Օգոստոս, 2021

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի ընթացքում իրականացվող ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Վ․ Համբարձումյան փողոցի մայթի կառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն 196 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 39 միլիոն 688 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 48 միլիոն 508 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։  «Վ․Համբարձումյան փողոցի կառուցվող մայթի ընդհանուր երկարությունը կազմում է 1359 գծամետր, որից 139 մետրը երկկողմանի է, մնացածը՝ միակողմանի։ Ծրագրով նախատեսվում է բազալտե եզրաքարերի տեղադրում եւ ասֆալտապատում։ Ասֆալտապատվող մայթերի ընդհանուր մակերեսը կազմում է 4085 քառակուսի մետր։ Ծրագրի ավարտի արդյունքում կունենանք բարեկարգ ու մաքուր փողոց։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am