Հաստատվել է COVID-19-ի 275 դեպք, առողջացել է 373 քաղաքացի

11:26, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են հիվանդության 275, մահվան 7 նոր դեպքեր, առողջացել է 373 քաղաքացի: Մեկ օրում կատարվել է 4 671 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 534 770-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն առողջացման, 4 830-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 8 964 բուժառու: 

Արձանագրվել է նաև մահվան 1152 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 


© 2009 ARMENPRESS.am