Թուրքիայում նոր անտառային հրդեհի օջախ է բռնկվել  

14:29, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել, այս անգամ Դերսիմի նահանգում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Մոտ երկու շաբաթ է ջանքեր են գործադրվում Դերսիմի Հոզաթ շրջանում բռնկված անտառային հրդեհները մարելու ուղղությամբ, իսկ նոր բռնկված հրդեհների օջախը գտնվում է Օվաջըք շրջանում։

 


© 2009 ARMENPRESS.am