«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ցանկացած նախապայման պատասխան նախապայման է ենթադրում

09:12, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախորդ շաբաթը հիշարժան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարություններով ու փոխարձագանքներով: Անհրաժեշտ է արձանագրել, որ դրա նախաձեռնողը Էրդողանն էր: Վերջինս օգոստոսի 26-ին Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ապա Թուրքիան համարժեք արձագանք կտա: Սակայն տարածաշրջանում խաղաղություն և համագործակցություն հաստատելու մասին Թուրքիայի հայտարարության և գործնական քայլերի միջև կան տեսանելի մեծ հակասություններ: Հետևաբար՝ թյուրքական երկրների առաջնորդները խոսքերից բացի պետք է նաև գործով ցույց տան, որ իրոք տարածաշրջանային համագործակցության անկեղծ ձգտում ունեն, այլապես հասկանալի էլ չէ, թե ում համար են հնչում նման  «կառուցողական» հայտարարությունները»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am