Թուրքիայի արտգործնախարարը խոսել է թուրք-ռուսական հարաբերություններից  

14:26, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սերբական Politika գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ռուսական հարաբերություններին։ 

«Ռուսաստանի հետ բանակցությունների օրակարգը շատ հարուստ է և ներառում է, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են պահպանել հարաբերությունների դրական միտումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ «Թուրքիան երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ եվրաատլանտյան անվտանգության բազմաթիվ հարցերի, հատկապես՝ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ: Տարածաշրջանային հարցերում Անկարան և Մոսկվան ունեն իրենց առանձին դիրքորոշումները, սակայն երկխոսության շնորհիվ մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի և ձգտում լուծում գտնել»։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am