Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին հրավիրեց Հայաստան

18:23, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրավիրեց Հայաստան:

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ջերմ ընդունելություն կազմակերպելու և կառուցողական քննարկման համար: Սպասում ենք ձեզ Երևանում ձեզ հարմար ցանկացած պահի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am