Թուրքիայի արևմուտքում՝ Քյութահյա նահանգում երկրաշարժ է գրանցվել

12:26, 1 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեքշաբթի օրը 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի  արևմուտքում՝ Քյութահյա նահանգում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14.04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ալթընթաշ շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7,16 կմ խորության վրա:


© 2009 ARMENPRESS.am