Իրաքը թուրքական ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել

14:20, 1 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթը»։

Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտնել է, որ իրենք Թուրքիայից խնդրել են ներկայացնել «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, T129 ATAK ռազմական ուղղաթիռների և հակադրոնային համակարգերի վաճառքի պայմանները։ Նա նշել է, որ թուրքական այս զինատեսակները կարող են մեծ կարևորություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։


© 2009 ARMENPRESS.am