Թուրքիայի «պաշտպանական միասնական շտաբի» բացումը նախատեսվում է իրականացնել հանրապետության 100-ամյակին

17:03, 1 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում կառուցվում է «պաշտպանական միասնական շտաբ», որը մեկ հարկի տակ կմիավորի Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, զինված ուժերի հրամանատարությունը, նավատորմի և ավիացիոն ուժերի հրամանատարությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Կառույցը հայտնի է «Աստղ և կիսալուսին» անվամբ։ Կառուցվող համալիրը տեղակայված կլինի 12 մլն 620 հազար քառակուսի մետր տարածքի վրա:


© 2009 ARMENPRESS.am