Հայաստանը համալրվել է պատվաստանյութերի համար անհրաժեշտ սառնարաններով

14:25, 2 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Հայաստանում պատվաստանյութերի համար չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին երկիրն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանն ու բաշխմանը: Նման պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ի պրեպարատը: Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ մարդիկ մեր երկրում այժմ ավելի շատ են տեղեկացված պատվաստանյութերի մասին:

«Նրանք տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարևանը, բարեկամը պատվաստվում են, և նրանց ոչինչ չի պատահում»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է:


© 2009 ARMENPRESS.am