«Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից». Ռուբեն Հախվերդյանի հոբելյանը կնշվի համերգներով

11:26, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակի առթիվ համերգներ կանցկացվեն Երևանում և Գյումրիում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։

Հախվերդյանի համերգը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Իսկ սեպտեմբերի 26-ին արտիստին կհյուրընկալի Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը։  Ծրագրում՝ հին ու նոր սիրված ստեղծագործություններ։

Համերգները կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

 


© 2009 ARMENPRESS.am