Ջրականի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

17:17, 4 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 4-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճկաների պետական ծառայությունը:

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:


© 2009 ARMENPRESS.am